• English
  • Հայերեն
  • Français
Ֆրանսիայում Հայաստանի Հանրապետության դեսպանություն
  • Դեսպանություն
    • Դեսպան
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Մշակույթ
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Բիզնես Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
  • Երկկողմ հարաբերություններ
  • Հյուպատոսական ծառայություն
    • Հյուպատոսական ընդունելություն
    • Անվճար հյուպատոսական ծառայություններ
    • Վիզա (մուտքի արտոնագիր)
    • Անձնագիր
    • Պետական տուրքի դրույքաչափեր
  • Տեղեկատվություն
    • Մաքսային արտոնություններ մշտական բնակության վերադարձողների համար
    • Օգտակար հղումներ
    • Լուրեր
  • Հայ համայնք
    • Ֆրանսիա
    • Անդորրա
    • Մոնակո
    • Հայաստան համահայկական հիմնադրամ
  • ՄՈՆԱԿՈ
  • ԱՆԴՈՐՐԱ

Հայոց ցեղասպանության 108-րդ տարելիցի ոգեկոչման միջոցառում Ֆրանսիայի Մըդոն քաղաքում

30 ապրիլի, 2023

Ապրիլի 30-ին Ֆրանսիայի Մըդոն ( Meudon) քաղաքում տեղի ունեցավ Հայոց ցեղասպանության 108-րդ տարելիցին նվիրված հանդիսավոր միջոցառում։

Միջոցառմանը ներկա էին Ֆրանսիայի Սենատի անդամ, Սենատի՝ Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի փոխնախագահ Հերվե Մարսեյը, Մըդոնի քաղաքապետ, Օ-դը-Սեն դեպարտամենտի փոխնախագահ Դենի Լարգերոն, Ֆրանսիայում ՀՀ դեսպանության դիվանագետներ, Ֆրանսիայի համար մարտնչած հայազգի զինվորների ասոցիացիայի անդամներ, ֆրանսահայ կառույցների, տեղի հայ համայնքի բազմաթիվ ներկայացուցիչներ, ֆրանսիացիներ։

Միջոցառման բացմանը Մըդոնի հայկական «Անուշ քույրեր» երգչախումբը, դուդուկի նվագակցությամբ, հանդես եկավ «Տուն իմ հայրենի» և «Սարերի հովին մեռնեմ» կատարումներով, որից հետո բացման ելույթներով հանդես եկան քաղաքապետ Դենի Լարգերոն, Ֆրանսիայում ՀՀ դեսպանության երրորդ քարտուղար Շիրազ Հովակիմյանը և Ֆրանսիայի համար մարտնչած հայազգի զինվորների ասոցիացիայի փոխնախագահ Լեոն Հովնանյանը։

Միջոցառումը եզրափակվեց ներկաների կողմից Մըդոնի՝ Արարատ լեռը պատկերող հայկական հուշակոթողի առջև ծաղկեպսակներ զետեղման արարողությամբ։

 

կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

9, Rue Viète, 75017 Paris, France
Tel: (33-1) 42129800,
Հյուպատոսական: (33-1) 42129802

Ֆրանսիայում Հայաստանի Հանրապետության դեսպանություն

© 2011-2025, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: